Lragir.am-ը գրում է.
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին խորհուրդ տվեց սենսացիաների չսպասել Մոսկվայում կայանալիք Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից:
«Սենսացիաների մի սպասեք, շատ գործնական հանդիպում կլինի»,- այսօրվա ասուլիսում ասաց Սահակյանը: Նա միաժամանակ նշեց, որ հանդիպումը հայկական կողմի համար դրական արդյունքներով կլինի:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ըստ քաղաքագետների կանխատեսումների՝ այսօր Կրեմլում Սերժ Սարգսյանին ծանր զրույց է սպասվում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Աշխատանքային քննարկումներ են, որոնք կապված են մեր հետագա պրոցեսների, առաջ գնալու հետ»:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/87711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել