Tert.am-ը գրում է.

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երկերեսանի է անվանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքերը Ուկրաինայից ռուսական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին և բրիտանացիներին առաջարկել է Արգենտինային վերադարձնել Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները։

«Ստացվում է սուտ, երկերեսանիություն և ծայրահեղ ցինիզմ: Ավելի լավ է, որ բրիտանացիները վերջապես հեռանան Մալվինյան կղզիներից և վերադարձնեն Արգենտինային:

Ֆոլկլենդները Բրիտանիա չեն, այլ Արգենտինա»,- Թվիթերում գրել է Մեդվեդևը։

Նա նաև շնորհավորել է Արգենտինայի հավաքականին Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ․

«Այդպես շարունակեք նաև արտաքին քաղաքականության ոլորտում»,- հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել