Bhk.am-ը գրում է.

Խորապես ցավում եմ Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող և հրապարակախոս Լևոն Անանյանի անժամանակ մահվան կապակցությամբ: 

Լևոն Անանյանն այն մարդկանցից էր, ում հայրենանվեր գործունեությունը դեռ երկար է հիշվելու ու գնահատվելու սերունդների կողմից: Հենց նրա կողմից հիմնադրված «Ապոլոն» հրատարակչության շնորհիվ էր, որ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ: Անասելի մեծ էր նրա՝ հմուտ կազմակերպչի ունեցած դերակատարությունը Հայաստանի գրողների միության աշխատանքների կազմակերպման գործում: 

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լևոն Անանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա գործունեությունը և անուրանալի ավանդը գնահատող մեր բոլոր հայրենակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել