Գործից ազատվածների այս եռյակից առայժմ կարծես միայն Հմբոն է Նիկոլին շնրհակալություն հյատնել, իսկ Պետրոսի կնիկն ու ծակասեր Վահրամը գոնե առայժմ ավելի պակաս պերճախոս են դարձել, ինչը կարելի է ավելի շուտ որպես անկեղծության նշան դիտարկել:
Սովորաբար, երբ ինչ-որ պաշտոնյա, նախարար կամ պետական գործիչ հեռանում է, ընդունված է վերլուծել մարդու թողած ժառանգությունն ու հետագիծն այս կամ այն համակարգում: Բայց հարցն այն է, որ այս երեքի պարագայում էլ բացի վատից, այլ բան ուղղակի անհնար է նշմարել. Դումանան Վահրամն ու նրա կին տեղակալը,փեռք ձեռքի տված, քանդել են կրթական համակարգը՝ հանդիսանալով Նիկոլի արժանի աշակերտներն ու սորոսականության ադեպտները, իսկ Հմբոն առհասարակ մոխրագույն մկնիկի կարգավիճակ է մշտապես ունեցել՝ այդպես էլ չկարողանալով որևիցե կերպ աչքի ընկնել:
Բայց գլխավոր հարցը սա չէ, այլ՝ այն, թե ովքեր են փոխարինելու այս երեքին: Օրինակ՝ ըստ որոշ տեղեկությունների՝ «օդում կախված», Դումանյան Վահրամին կարող է փոխարինելու գալ նրա հետ հրաժարական ներկայացրած Պետրոսի կնիկը՝ այդ նույն սորոսական Ժաննան: Թե որքանով են հավաստի այս տեղեկությունները, թերևս դժվար է հաստատ ասել, բայց այն, որ ՔՊ-ական կադրային բանկն առանձնապես հարուստ չէ, փաստ է:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե արդյոք այս հրաժարականներին չե՞ն հետևի մյուսները, եթե հետևելու են, ապա ի՞նչ խնդիր է դրանով լուծելու Նիկոլը, սեփական թիմում առաջ է քաշելու սորոսականների՞ն, նրանց հետ կապ չունեցողների՞ն, թե՞ բացառապես յուրայիններին՝ առավելապես ելնելով թիմում սեփական ազդեցության մեծացման հեռահար նպատակից, որ կարողանա կանխել իր համար անցանկալի սցենարները՝ հաշվի առնելով երկրի ընդհանուր վիճակը:
Մի բան հստակ է՝ ում էլ նշանակի, ելնելու է բացառապես քաղաքական հաշվարկներից՝ խոշոր հաշվով թքած ունենալով այս կամ այն կադրի մասնագիական կարողությունների ու ՕԳԳ-ի վրա: Ինչի՞ն է ՕԳԳ-ն, եթե երկիրը հանձնում թուրքերին…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1104
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել