Lragir.am-ը գրում է.

Ռոսպոտրեբնադզորը չի բացառել, որ արգելք կդնի Մոլդովայից Ռուսաստանի ներմուծվող գինու վրա: Ռուսաստանի սանիտարական գլխավոր գերատեսչությունը հարցեր ունի մոլդովական գինու որակի վերաբերյալ: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:

«Եթե մոտ ժամանակներս Մոլդովայի իշխանությունները որոշակի միջացոռումներ չձեռնարկեն մատակարարվող ապրանքի անվտանգության ապահովման առթիվ, ապա մտահոգությունը կարող է իրականություն դառնալ»,- նշված է հայտարարության մեջ:  

2013 թվականի առաջին 8 ամիսներին Մոլդովան ռուսաստն է արտահանել է 24.840 միլիոն լիտր գինի:

Վերջին անգամ Ռուսաստանը մոլդովական գինին արգելել էր 2006 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել