ԴՓՄ-Կապանը (նախկին Դինո Գոլդ Մայնինգ), երբ 2007 հայտարարեց (ի դեպ ոչ անհայտ Ռոբերտ Ֆալլետան), թե հնարավոր է անցում կատարվի բաց հանքի շահագործման, մի խումբ մարդկանց առիթ տվեց շուրջ 6 տարի գրանտների միջոցով իբր թե պայքար մղել այս ծրագրի դեմ: Այսօր այս ամենի վերջին օրն է: ԴՓՄ-Կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ բաց հանք ՉԻ ԼԻՆԵԼՈՒ: Ի սկզբանե Հրաչը ասում էր, որ դա հնարավոր է քննարկվի միայն այն դեպքում, եթե բնակչությունը համաձայնվի: Ինչևէ, նախապես անեմ մի դիտարկում` որևէ մեկը թող չփորձի այս որոշումը կապել իր չակերտավոր գործունեության հետ: Դա եղել է բացառապես տնօրենի հաստատակամ որոշումը, ու նա դա արել է հարցը տարբեր առիթներով կապանցիների հետ քննարկելուց հետո: Այնպես որ, այլ թեմա մտածեք, այսօր այս էջը փակվեց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել