
Tert.am-ը գրում է.
Պետք է ամեն ինչ անենք, որ ավելացնենք Արցախի Հանրապետության բյուջեն, ներգավենք մասնավոր սեկտորին և, որ բարերաները զգան, որ իրենց գումարները ճիշտ են ծախսվում։ Այս մասին Արցախի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Մինչ այս պահը մեր պլանավորածը և մեր հնարավորությունները չեն համընկել, պետք է հասկանանք, որ մեր հարևան երկիրը անելու է ամեն ինչ, որ մենք վնասներ կրենք։ Բյուջեի գումարները պետք է ոչ թե ուղղակի բաժանենք, այլ ծասենք՝ հասկանալով, թե ինչ արդյունք ենք ունենալու»,- ասաց Վարդանյանը։
Խոսելով Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին՝ Վարդանյանն ասաց, որ Սահմանադրությունը պետք է ամբողջովին ապահովի երկրի կառավարման արդյունավետությունը։ Պետնախարարը ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցում Կառավարությունը, ԱԺ-ում ներակայացված և ԱԺ-ից դուրս գործող կուսակցությունները, հասարակական կազմակերպություններ պետք է նստեն մի սեղանի շուրջ և ընդհանուր քննարկում ունենան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: