Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երբեք իրեն չի ասել, որ ցանկանում է հեռանալ:

«Ռոնալդուն հարցազրույցից առաջ ինձ երբեք չէր ասել հեռանալու իր ցանկության մասին։ Նա ինձ երբեք չի ասել՝ «Ես ուզում եմ հեռանալ»:

Ամռանը մենք մի խոսակցություն ունեցանք, նա մոտեցավ ինձ և ասաց. «7 օրից կասեմ՝ ցանկանո՞ւմ եմ մնալ, թե՞ ոչ»։ Հետո վերադարձավ, ասաց՝ ուզում եմ մնալ։ Իսկ մինչ նրա հարցազրույցը ես ոչինչ չէի լսել նրա հեռանալու ցանկության մասին։

Բայց դա այժմ անցյալ է։ Մենք նայում ենք ապագային։ Պետք է առաջ շարժվել: Ես ուզում եմ գնալ դեպի ապագա։ Մենք ցանկանում ենք նոր ապագա ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» համար, և նա չցանկացավ դրա մի մասը լինել: Մենք առաջ ենք շարժվում:

Ռոնալդուն լավ խաղացող է, և նա կարող էր օգնել մեզ հասնել մեր նպատակներին», – տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել