Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Ապարանի տարածաշրջանում, Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում  մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել