Operativ.am-ը գրում է.

Բեյոնսեն ամեն ինչ հասցնում է: Նա հասցնում է ժամանակ տրամադրել և′ իր երկրպագուներին, և′ իր ընտանիքին: Շաբաթ երեկոյան 31-ամյա աստղը ելույթ է ունեցել Ֆիլադելֆիայում տեղի ունեցող "Made in America" երաժշտական փառատոնին:

Կիրակի օրը երգչուհին կրկին այդ նույն վայրում էր, սակայն այս անգամ ոչ թե բեմում էր, այլ ետնաբեմում: Այս անգամ նա իր քրոջը՝ Սոլանժին էր ոգեշնչում: Բեյոնսեն իր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ էր: Ջեյ Զին հետևում էր, թե ինչպես է իր սիրելի կինը քրոջը ոգեշնչում: Բեյոնսեն ազատ ոճի հագուստով էր: Նա կարճ ջինսե շորտ էր հագել և սև-սպիտակ սպորտային շապիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել