Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի մահմեդական գործիչ, Իսլամական համաձայնության ռուսաստանյան ասոցիացիայի ուլեմների միության մուֆթի Ֆարիդ Սալմանը կարծում է, որ Ասադի իշխանության տապալման դեպքում Սիրիայի քրիստոնյաները ոչնչացվելու կամ աքսորվելու են։
Նման կարծիք է նա հայտնել «Ռիա Նովոստի»–ի հետ հարցազրույցում։ «Որքան էլ պարադոքսալ չի հնչում, քրիստոնյաների առկայությունը Մերձավոր Արևելքում ավանդական, քաղաքակիրթ իսլամի պահպանման երաշխիքն է։ Հենց որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին կոտորում կամ տեղահանում են, սկսվում է նաև ավանդական իսլամի ոչնչացումը», – ասել է նա։
«Նրանք պայթեցնում ու ոչնչացնում են եկեղեցիներն ու վանքերը, քրիստոնեական սրբություններն են պղծում, առևանգում ու սպանում են հոգևորականներին։ Ամեն ինչ իրագործվում է նույնիսկ ավելի վատ սցենարով, քան Իրաքում», – ասել է նա։
Միաժամանակ նա շեշտել է, որ կան տարածաշրջաններ, որտեղ մարդիկ վերաբերվում են քրիստոնյաներին որպես հայրենակից՝ անկախ կրոնական պատկանելությունից։ «Այդ վերաբերմունքը մարդու կրոնից կախված չէ», – ասել է նա։