Armsport.am-ը գրում է.

Բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեի առողջական վիճակի մասին.

«Շատ դժվար է խոսել այն մասին, թե ինչի միջով է անցնում Պելեն։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ կապաքինվի, և այս հաղթանակը նրան որոշակի մխիթարություն բերեց»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բրազիլիայի հավաքականը աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում 4։1 հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն։

Պելեն դարձել է աշխարհի չեմպիոն 1958, 1962 և 1970 թվականներին։ Նա Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է (77 գոլ)։

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Բրազիլիա – Խորվաթիա հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել