Tert.am-ը գրում է.
Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկն երեկ՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր թիմը լավ է պատրաստվելու ԱԱ-2014-ի որակավորման փուլի՝ Հայաստանի և Իտալիայի դեմ խաղերին:
«Եթե մենք ցանկանում ենք դուրս գալ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ, ապա պետք է հաղթենք խմբային փուլի մնացած 3-4 հանդիպումներում: Դա նշանակում է, որ Մալթայի, Հայաստանի և Բուլղարիայի դեմ մրցավեճերում մենք պետք է խաղանք 3 միավորի համար», - Բիլեկի խոսքերն է մեջբերել tyden.cz-ը:
Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներին չեն մասնակցելու Վլադիմիր Դարիդան, Թոմաշ Հյուբշմանը և Մատեյ Վիդրան: Սակայն Բիլեկը նրանց փոխարինող է գտել:
«Բոլորը երեքը հանդիսանում են մեկնարկային կազմի ֆուտբոլիստներ և նրանց կորուստը չի կարող չանրադառնալ թիմի խաղի վրա: Սակայն, ֆուտբոլում լինում են նաև վնասվածքներ և պետք է հաշտվենք այդ մտքի հետ: Մենք այլ տարբերակներ կըգտնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ