Mediahub.am-ը գրում է․
Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության՝ Լարսում մեքենաների անցման համար 12 նոր գիծ են բացել, սակայն դա հայկական պետհամարանիշով մեքենաների վրա որևէ դրական ազդեցություն չի ունենում։
Թբիլիսին շրջանցող կամրջի վրա՝ տասը օր նույն կետում կանգնած վարորդներից մեկը` Ռոմանը, MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ երկու օր առաջ հայկական ու ռուսական պետհամարանիշներով 200 մեքենա է գնացել ու հասել Վերին Լարսի անցակետ, մյուսները՝ մոտ 1000 մեքենա, շարունակում են նույն կետում կանգնած մնալ։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, մարդիկ կան, որ էս կետում արդեն 20 օր սպասում են, ես 10-րդ օրն է, ինչ էստեղ եմ։ Ու էդ էն դեպքում, որ դատարկ մեքենայով եմ։ Անգամ էդ դեպքում մեքենան պիտի ռենտգեն անցնի, ու դա էլ իր հերթին է գործը ձգձգում»,- նշեց նա։
Մեր զրուցակիցը ևս լսել է, որ Լարսում արդեն 12 գիծ է սպասարկում վարորդներին, բայց, պնդում է՝ հայ վարորդներից և ոչ մեկը «դրա խերը չի տեսել»։
«Վրացական մեքենաներն էնքան շատ են, հազիվ դրանք են անցնում, եթե օրը 200 մեքենա պիտի անցնի, 190-ը վրացական է։ Իրենց լիմոնադն էլ փչացող ապրանքի անվան տակ անցկացնում են, ու ոչ ոք չի կարող ձայն հանել, բոյկոտել»,- նշում է նա։
Հայ վարորդին զարմացնում է պատկան մարմինների անտարբերությունն ու լռությունը, չէ՞ որ այս ամենը նաև մեր տնտեսության վրա է ազդելու։
«Ասենք, դուք պատկերացնո՞ւմ եք, որ ցորեն չեկավ Հայաստան, առաջին անհրաժեշտության ապրանք չկարողացանք ճիշտ ժամանակին ՌԴ-ից ներկրել, ի՞նչ է լինելու։ Տնտեսությունը վակուումի մեջ պիտի հայտնվի, հացին էլ կակա ասենք, որ նոր տեղից շարժվե՞ն»,- նշեց նա, ապա հավելեց, որ այսպես շարունակվելու դեպքում վարորդներն ուղղակի հետ են գալու Հայաստան, քանի որ հնարավոր չէ ամեն օր 30-40 լիտր վա