Եթե մասոնները իմ ընկեր Գարոյի նման հայասեր են, ապա ես էլ մասոն եմ: Եթե մասոնները Գարոյի նման հանուն հայի արժանապատիվ կյանքի կարող են զոհաբերության գնալ, ապա ես էլ մասոն եմ:
Եթե մասոնները Գարոյի նման ազնիվ են ու ընկերասեր, ապա ես էլ մասոն եմ:
Եթե մասոնները պայքարում են, որ Հայաստանում արդարաությունը հաղթի, ապա ես էլ մասոն եմ:
Եթե մասոնները Գարոյի նման Հայաստանի փրկության համար թողած իրենց բարեկեցիկ կյանքը ողջ ընտանիքով, երեխաներով և կանանց հետ մասնակցում են երթերի, ակցիաների և իրենց կյանքը անցկացնում են փողոցում, արևի տակ, ժողովրդի հետ միասին, ապա ես էլ մասոն եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել