Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան ազգային պարկ»-ի 2-րդ պահաբաժնում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 4 աշխատակից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել