Ալիևի ծրագիրը պարզ է, այդ երկրի օրակարգը՝ բոլորին հայտնի. ուզում են վերացնել Արցախն ու արցախցիներին դարձնել թալիշների պես մի բան: Սա իրենց օրակարգն է, որը սպասարկում է իրենց շահերը, իրենց ազգային երազանքներն ու նպատակները:
Հարցը, սակայն, տվյալ պարագայում ոչ թե այն է, թե որն է Ադրբեջանի ծրագիրը, այլ՝ այն, թե ինչ է այդ ծրագրին հակադրում Հայաստանը, Երևանը ունի՞ սեփական օրակարգ, որը հակադրելով Ադրբեջանի օրակարգին՝ հնարավոր կլիներ ինչ-որ արդյունքի հասնել:
Ամբողջ դժբախտությունն այն է, որ Նիկոլը ոչ մի օրակարգ էլ չունի ու նույնիսկ հստակ դիրքորոշում չունի՝ ինչպիսին է տեսնում Արցախի ապագան: Օրինակ՝ Նիկոլի այն վերջին հայտարարությունը, որ անհրաժեշտ է հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատել Լեռնային Ղարաբաղի խնդրից, արմատական հակասության մեջ է գտնվում դրանից ընդամենն օրեր առաջ ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենի այն հայտարարության հետ, թե Հայաստանը չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այսինքն՝ շեֆը մի բան է ասում, ենթական՝ բոլորվին այլ:
Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլի թարթափն ընկած Հայաստանի նման հեղհեղուկ կեցվածքը: Խնդիրն այն է, որ Նիկոլը, ոչնչացնելով ՀՀ սուբյեկտայնությունը, այն դարձրել է տարբեր գերտերությունների ֆուտբոլի գնդակը՝ փորձելով խաղալ մե՛րթ մեկի, մե՛րթ մյուսի խաղը. Հայաստանը չունի սեփական օրակարգ, ավելին՝ Հայաստանի ղեկավարությունը չունի ազգային շահի գիտակցում ու չի դիտարկում արցախյան հիմնահարցը որպես երկրի համար գոյութենական նշանակության խնդիր, ինչը, իհարկե, պայմանավորված է ոչ միայն տհասությամբ, այլև առնվազը թուրքական ազդցության գործակալ լինելով:
Հետո էլ զարմանում ենք, թե ինչպես է Իլհամին հաջողվում նորանոր հաղթանակներ գրանցել ու սեփական խաղը պարտադրել նույնիսկ գերտերություններին. գիտեն՝ ինչ են ուզում ու որն է գլխավոր նպատակակետը,այնինչ Նիկոլը նույնիսկ իր հինգերորդ կետն է կորցրել՝ շփոթելով դրան հասնելու ճանապարհը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1003
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



