Mediahub.am-ը գրում է.
Այսօր մահացած զինծառայողը՝ Գրիգորը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ MediaHub.am-ին այսօր ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացած զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանի ընկերներից պատմեցին, որ Արտաշատում տղայի մասին ոչ ոք երբեք բացասական չի խոսել. բարի էր, ընկերասեր։ Նրանք նշեցին, որ չեն կարողանում հավատալ կատարվածին...
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.):
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,-ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ։