Lurer.com-ը գրում է.

Աշխարհի ամենամեծ շուրթերով աղջիկը ցանկանում է նոր ռեկորդ սահմանել, նույնիսկ եթե ստիպված լինի մեռնել դրա համար։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Բուլղարիայի 25-ամյա բնակչուհի Անդրեա Իվանովան որոշել է նոր ռեկորդ սահմանել կոսմետիկ պրոցեդուրաների օգնությամբ։ Աղջիկը, ով իրեն համարում է աշխարհի ամենամեծ շուրթերի տերը, այժմ երազում է «ամենասուր կզակի» մասին։

«Ես ունեմ աշխարհի ամենամեծ շուրթերը, և դրանք ինձ իսկապես դուր են գալիս: Ուզում եմ ամենաերկար և ամենասուր կզակի նոր համաշխարհային ռեկորդ սահմանել։ Բժիշկներն ասում են, որ կարող եմ մահանալ, բայց կանգ չեմ առնելու»,- ասել է նա։

Անդրեան վերջին ժամանակներս ավելի քան 30 պլաստիկ վիրահատություն է ունեցել՝ ծախսելով ավելի քան 8000 ֆունտ ստերլինգ իր երազանքի տեսքի վրա: Աղջկա խոսքով՝ իր նոր նպատակին հասնելու համար նա հիալուրոնաթթու է ներարկում կզակին յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ: Իվանովան չի մոռանում նաև շրթունքների մասին և դրանք մեծացնում է ամիսը մեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել