Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձ է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը` անդրադառնալով Համահայկական գագաթաժողովին եկեղեցու չմասնակցելուն՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է, որ գագաթաժողով կոչվածը փիառ ակցիա էր․

«Երբ փորձեցինք գտնել որևէ մեկին, որին որևէ մեկը ճանաչում էր, չգտանք ոչ մեկին, բացի Կարո Փայլանից։ Անունն էլ ամպագոռգոռ դրել էին գագաթաժողով։ Իսկ եկեղեցին չէր մասնակցում, քանի որ պատշաճ կերպով չէր հրավիրված, չէր մասնակցել պատրաստության աշխատանքներին։ Սփյուռքի գործերի հանձնակատարը շատ փոքր անձնավորություն է՝ իր տրամաչափով, որ բանավոր հրավիրի Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Պետք է ավելի պատշաճ հրավիրվի, այն էլ վերջին պահին»,-ասել է Շիրակի թեմի առաջնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել