Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը նախագծման փուլում է, առաջին փուլը նախատեսում է հանձնման-ընդունման գործընթաց, վերջնական նախագծման փուլը պատրաստ կլինի հաջորդ տարվա հունիս-հուլիս ամիսներին, որից հետո մրցույթ կհայտարարավի կայարանի կառուցման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Վերջինս անդրադառնալով իր և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերություններին՝ ասաց․
«Մենք որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է լինելու և դրանշով շարժվում ենք առաջ, ոչ մի խնդիր չկա։ Ես ասել եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կան ծրագրեր, որոնք ես ցանկանում եմ շարունակել, իրականացնում եմ այդ ծրագրերը։ Քաղաքապետարանում բոլոր որոշումները կայացվում են համատեղ։ Ձեր տրամաբանությամբ՝ պարոն Ավինյանը զանգահարում է ինձ, ասում է՝ այս որոշումը այսպե՞ս պետք է կայացնել, վստահեցնում եմ, որ բոլոր որոշումնեը կայացվում են իմ կողմից, իհարկե, տարբեր հարցերի շրջանակներում քննարկումներ են լինում տեղակալների, վարչության պետերի հետ, շատ դեպքերոմ ես եմ ճիշտ լինում, կամ շատ դեպքերում սխալ եմ լինում»,- ասաց Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ է անելու քաղաքապետի ընտրություններից հետո, Սարգսյանը ասաց, որ դեռևս չի որոշել։



