ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոն վերջերս հայտնել է իր նշանադրության մասին: Այսօր նրա սիրելին հետևորդների հետ հարց ու պատասխանի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերին: 

Գոհարը մանրամասնել է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ և դրանով չի որոշվում հարաբերությունների ամրությունը:

«Մենք երկուսս էլ ունենանք երեխա/ երեխաներ, իմաստ չենք տեսնում նորից անցնել նույն փորձություններով: Երեխաները չէ, որ ամրացնում են հարաբերությունները: Ձգտում ենք հիմա ունենալ մի փոքր ազատ ժամանակ, որ հասցնենք վայելել միմյանց»,- պատասխանել է Գոհարը:

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է նրա որդին՝ Դավիթն իրեն զգում ԱՄՆ-ում:

«Իրեն զգում է իդեալական: ՌԴ-ում նա հաճախ է զգացել դիսկրիմինացիա իր անձի նկատմամբ, նրան սևամորթ էին անվանում, նաև եղել են դժվարություններ, քանի որ նա եղել է ԱՄՆ քաղաքացի: Նա իրեն զգում է, ինչպես իր հայրենիքում, այստեղ է նաև նրա հայրը, նախկինում նա շատ էր կարոտում, իսկ հիմա նրանք հաճախ են հանդիպում»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել