Գործակալը նորին մեծության՝ «ՄԻ-Վեցի» պարտկոմի քարտուղարը Գործուղվեց մի տարով Հայաստան. Դա Ջեյմս Բոնդն էր՝ գաղտնի գործակալը։
Եղսափետ երկրորդին Վինձորյան Կաշառել էին հարուստ ազերները. Թող վառվեն գեհենում հավիտյան Արցախյան կոնֆլիկտի լուզեռները...
Համոզել էին ղրկել Հայաստան Լրտեսներ՝ փլուզեն էս երկիր։ Եվ Ջեյմս Բոնդը հայցեց ապաստան. Ձևացավ պարսկահայ տարագիր։
Ագենտ Բոնդը՝ փութով անվարան, Գործակալ ջուխտ զրո ու մի յոթ Նախ գնեց հայերեն բառարան, Ու լծվեց իր գործին՝ ոնց մի գ#%։
Մակիյաժ յուր դեմքին ապսպրեց, Ամրացրեց ջուխտ կլոր ծիծիկներ, «Վոլոչկովա» անուն կպցրեց Ու ստացավ Տարոնից ծաղիկներ…
Երբ ջահել Մարգարյանը շրջվեց, Կեղծ արտիստը ռուսաց բալետի Տարոնի բաժակում կաթեցրեց Մի քանի թունդ կաթիլ ցիանիդ։
Եվ սույնով նա իր կամք թելադրեց Քաղաքի առաջին պաշտոնին. Սարգսյան Նարեկին հրամայեց՝ Այլանդակ պրոյեկտներ արտոնի։
Բայց հայոց ժողովուրդը հպարտ Կուլ տվեց պրոյեկտներն այդ սին, Իր գենով կողահաստ ու անպարտ Չավիրեց իր քաղաքը հին։
|
Եվ այնժամ գործակալը էն յոթ Գաղտնաբառը կոտրեց պետական, Իբեյից էդ լրտեսն անամոթ Պատվիրեց թանկանոց պետքարան։
Բայց հայոց ժողովուրդը հպարտ Գովերգեց զուգարան բերողին, Իր գենով կողահաստ ու անպարտ Փառք տվեց տուրիզմը սնողին։
Ու նորեն օխտներորդ էն լրտեսը Ներկրեց մի տոննա ներկ կարմիր, Նկարեց եզրագիծ էդ աղվեսը Աբովյան փողոցից Արաբկիր։
Ցուցանակ տնկացրեց Բոնդը Ջեյմս, Որ մտնի մեր աղքատ, ծակ գրպանը, Բայց մեր ազգը՝ հանդուրժող ու վսեմ, Փոխանցեց տանսերկու հազար դրամը։
Լրտես Բոնդը կարգին կատաղեց. Պայթեցրեց Փակ շուկան տրոտիլով, Բայց հայ ազգը նորից զարմացրեց՝ Կռիսներից ազատում տոնելով։
Էստեղ Բոնդը գլուխը կորցրեց, Թուլացավ շպիոնի զգոնությունը. Յոնջլախ համայնքում հայհոյեց Էդ քուչեն նայողի սրբությունը:
... ԴիԷյջԷլը Լոնդոն հասցրեց Ցինկապատ մի սգո պարագա. Սքոթլենդ Յարդը յուր տակը լցրեց, Երբ ջոկեց, որ Ջեյմս Բոնդն էլ չկա:
Մռմռաց ազերի հաստ քամակը, Անիմաստ է սպառնալ մեր անձին. Թող մեջքներս խրեն սուր դանակը. Մենք ոչինչ չենք դնում մեր տանձին:
|