Մեր բրյուսելյան հանդիպումների շրջանակներում այսօր աշխատանքային քննարկում ենք ունեցել Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Չարլի Վեյմարսի հետ։
Նրա հայանպաստ ելույթները, այդ թվում՝ վերջերս, մեծ արձագանք են ունեցել նաեւ Հայաստանում։
Մեր հարաբերությունները տարիների պատմություն ունեն, եւ շատ ուրախ եմ, որ նա եւս ընկալում է եւ հասկանում Արցախի հարցն ու կարեւորությունը հայ ժողովրդի համար։
Հայ ժողովուրդը չի կարող հրաժարվել Արցախից։ Այս թեզը կարմիր թելով անցնում է բրյուսելյան մեր բոլոր հանդիպումների ընթացքում։
Ուստի ԵՄ-ի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը, որով Արցախը պիտի մնա Ադրբեջանին, չի կարող ընդունելի լինել մեզ համար։ Անգամ եթե Նիկոլը իր համաձայնությունը տա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0oCQ91NcQMGqFgW62Hz38DXT58N1YufAJQacLRYinG4T1tL3nq4R1P3zZ9LJfqU8Ll
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել