Չորս արձաններից բաղկացած արձանաշարը տեղադրվել է 1982թ. Մարգարյանի անվան ծննդատան մոտ:
Արձանների նյութը բրոնզ է, միջին բարձրությունը` 2 մ: Քանդակագործ՝ Յուրի Մինասյան:
Յուրի Մինասյանը ծնվել է 1942թ. Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն, որտեղ դասավանդել է սկսած 1970-ից: 1969թ. ավարտել է Երևանի ԵԳԹԻ-ն: 1974-ից Նկարիչների միության անդամ է:
Նրա հայտնի գործերից են`
«Ֆիդայիներ», հուշարձան, կոփածո պղինձ, 10x4 մ, 1989թ. գ. Ուջան (Աշտարակի շրջան), ճարտարապետ` Մ. Սահակյան, դրվագող` Ն. Չարխչյան
«Կոմիտասի պատ», տուֆ, բրոնզ, 16x4 մ, 1979թ., Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա
ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձաններ, գ. Դողս, գ. Մրգաստան և գ. Արագած (էջմիածնի շրջան), գ. Քաղցրաշեն (Արտաշատի շրջան)
Հուշարձան ալյումին-պղինձ, 1972թ, ստանիցա Վարենիկովսկ., Կրիմսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս (ՌԴ)
Մոսկվայում տեղադրված աստղացույցի արտաքին ձևավորման անսամբլ, 9 ֆիգուրներ, յուրաքանչյուրը 3 մ բարձրությամբ, 1987թ.
«Ընտանիք», հարթաքանդակ, պղինձ, 2x4 մ, 1972թ., ք. Անապա (ՌԴ), համահեղինակ՝ Տ. Արզումանյան
Հուշարձաններ՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված հերոսներին
«Արգամ Հովհաննիսյան», մարմար, գ. Շոշ, ԼՂՀ, ճարտարապետ` Ռ.Ասատրյան
«Պետրոս Աբաջյան», կոփածո պղինձ, 1994թ., գ. Վարևան, (Ջավախք)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել