Դորտմունդի Բորուսիան շարունակում է իր վստահ խաղն ազգային առաջնությունում: Բունդեսլիգայի 4-րդ տուրում վերջիններիս մրցակիցը  Ֆրանկֆուրտի Այնթրախտն էր:

Արդեն 10-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացում է խաղի հաշիվը Բուաշչիկովսկու փոխանցումից: Նոր թիմի կազմում սա Հենրիխի առաջին գնդակն էր պաշտոնական հանդիպումներում: Հանդիպման 36-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Կադլեցը հավասարեցնում է խաղի հաշիվը և թիմերն ընդմիջման են գնում 1-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին Հենրիխը հեռահար հարվածով անակնկալի է բերում մրցակցի դարպասապահին՝ 2-1:

Այսպիսով՝ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին դուբլն է ձևակերպում Գերմանիայի առաջնությունում:

Այնթրախտ — Բորուսիա՝ 1-2

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել