Aravot.am-ը գրում է.

Aravot.am-ը գրում է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը։ Այն սկսվեc ժամը 16․00-իn ու շարունակվեc մինչև 22․00-ն։ Ամբաստանյալները թվով 8-ն են, որոնցից 4-ը գրավի դիմաց ազատ են արձակվել։

Դատավորը Ռոման Սմբատյանն է։ Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ «Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։ Դատարանը մերժել է «Պաշի տղա Սուրո Լեննականսկուն» 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Քիչ առաջ մերժեց նաև «Զապի եգան Արտյոմ Լեննականսկուն» 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու փաստաբանի միջնորդությունը։

Դատարանը չի փոխել նաև այս քրեական գործով անցնող Ցոլակ Գևորգյանի՝ «Տեքստիլի Ցոլոյի» ու Կարեն Վարոսյանի՝ «Աֆիշի Կարենի» խափանման միջոցները։ Փաստաբանը միջնորդել էր Կարեն Վարոսյանին ազատ արձակել 63 միլիոն դրամ անշարժ գույքի գրավադրմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել