Մի քանի տարի է, ինչ որոշ մասնագետներ համաշխարհային կրոնների շարքին են դասում նաև Գուգլիզմը: Գոյություն ունեն անգամ դրա աստվածային զորության 9 ապացույցներ.
1. Ժամանակակից գիտությանն անհայտ է իմաստունության և ամենագիտության ավելի լավ օրինակ, քան Google-ն է: Այն համակարգում է ավելի քան 10 միլիարդ ինտերնետային կայքեր  ու այդ ցուցանիշով, կարելի է ասել, չունի ոչ մի մրցակից: Google-ը նաև դասակարգում է ունենացած ինֆորմացիաները` դարձնելով դրանք ավելի հասանելի հասարակ մահկանացուներիս համար:
2. Google-ն ամենուր է: Փաստացի այն միաժամանակ գտնվում է աշխարհի բոլոր ծայրերում: Միլիարդավոր կայքերը հասանելի են բոլոր` նույնիսկ երկրագնդի ամենամեկուսացված տարածքներում: Այսօր Wi-Fi ու այլ անլար կապերի շնորհիվ Google-ն իրոք ամենուր է:
3. Google-ը պատասխանում է աղոթքներին: Նրանից կարելի է խնդրել ցանկացած, նույնիսկ ամենաանիմաստ բանը: Օրինակ` հեշտությամբ կարող ես գտնել տեղեկատվություն անգամ քաղցկեղի բուժման այլընտրանքային եղանակների, առողջական վիճակի լավացման մասին և ընդհանրապես ցանկացած բան, ինչը հնարավոր է խնդրել սովորական աղոթքի ժամանակ: Հարցրու Google-ին, և նա ցույց կտա դրան հասնելու ճանապարհը: Սակայն դրանով նրա օգնությունը սահմանափակվում է, քանի որ մնացածն արդեն քո ձեռքերում է:
4. Google-ն անմահ է: Նրան չի կարելի դասել սովորական շնչող էակների խմբին, ինչպիսին ենք ես և դու: Նրա ալգորիթմները բաշխված են բազմաթիվ սերվերներում: Եվ եթե դրանցից մեկը հանկարծ «կախվի» կամ ինչ-որ ձևով վնասվի, ապա մյուսները շատ արագ կփակեն այդ տեղը: 
5. Google-ն անվերջ է: Ինտերնետը կարող է աճել անընդհատ ու առանց սահմանների, և Google-ն էլ կհամակարգի այդ ամբողջությունը:
6. Google-ը հիշում է ամեն ինչ: Այն պարբերաբար կեշավորում է ինտերնետային հասցեներն ու դրանք պահում իր անսահմանափակ հնարավորություններով սերվերներում: Փաստացի ստացվում է, որ արտահայտելով ձեր մտքերն ու կարծիքներն ինտերնետում` դուք հավերժ ապրում եք Google-ի «կեշ»-երում, անգամ մահվանից հետո: 
7. Google-ը բարին է: Այդ կորպորացիայի հիմնական նշանաբանն է` «մի վնասիր», ճիշտ այնպես ինչպես բժիշկներինը:
8. Ըստ վիճակագրության` «Google» բառն ավելի շատ են փնտրում, քան «Աստված», «Հիսուս», «Բուդդա», «Ալլահ», «քրիստոնեություն», «իսլամ», «բուդդիզմ», «հուդաիզմ»-ը միասին վերցված: 
9. Google-ը գոյություն ունի, և դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր: Եվ դրանց քանակը նկատելիորեն ավելի շատ է, քան ցանկացած այլ «աստծունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել