Slaq.am-ը գրում է.
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, ուտելով կծու ուտեստներ (մանաւանդ պղպեղ), ամրապնդում են նեարդերն ու մարսողական համակարգը, աւելի հանգիստ եւ խաղաղ քուն են ունենում, քան նրանք, ովքեր խուսափում են կծու ուտեստներ օգտագործելուց:
Կծու պղպեղի տեսակները օգտակար են նաեւ սրտի համար, որոնց ջերմացնող հատկութիւնը նպաստում է արեան բարձր ճնշման իջեցմանը եւ նւազեցնում է արեան մէջ խոլեստերինի չափաքանակը:
Նրանք պնդում են, որ ծիծակը կարող է կանխել սրտային հիւանդութիւնները:
Հետազոտութեան հեղինակները յայտնել են նաեւ, որ համային նախընտրութիւնների ձեւաւորման հարցում ոչ պակաս կարեւոր դեր ունեն մարդու բնաւորութեան առանձնահատկութիւնները:
Օրինակ` միջավայրի փոփոխութեան եւ արկածների սիրահարները յաճախ նախընտրում են կծու ուտեստներ ՝ ի տարբերութիւն զգուշաւոր, շրջահայաց մարդկանց: Միւս անձնական որակները ոչ մի կապ չունեն սննդային նախընտրութիւնների հետ:
Այս փորձարկմանը մասնակցել է մօտ 184 մարդ:



