News.am-ը գրում է.

Ականապայթյունային վիրավորման հետեւանքով երեկ՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զոհված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը Բերդ համայնքի զորամասերից մեկում էր ծառայում։

NEWS.am-ը տեղեկացավ, որ Սարիբեկ Եղոյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ վարչական շրջանից էր, ամուսնացած էր, ուներ մեկ անչափահաս որդի։

32-ամյա մայորն ուներ երկու քույր եւ մեկ եղբայր, նա տան ավագ զավակն էր։ Սարիբեկ Եղոյանը ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել