«Տիտանիկն» այսօր է հայտաբերվել (ֆոտոշարք)Aravot.am-ը գրում է.

Ծովային աղետներից ամենախոշորներից մեկի` «Տիտանիկ» նավի կործանումից 73 տարի անց ֆրանսա-ամերիկյան արշավախումբը Կանադայի Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 400 կմ հեռու, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում, 3750 մետր խորության վրա հայտաբերել է «Տիտանիկի» բեկորները: Դա 1985 թվականի սեպտեմբերի մեկին էր: Նավի  սեփականատեր «Ուայթ Սթար» ընկերությունը նավի կառուցման ողջ ընթացքում հայտարարում էր, որ «Տիտանիկը» անխորտակելի է: 20-րդ դարի խոշորագույն ողբերգություններից մեկը` «Տիտանիկի» կործանումը տեղի է ունեցել 1912 թվականի ապրիլի 15-ին : Այն ժամանակ աշխարհի խորոշագույն մարդատար նավը իր առաջին ճամփորդության ժամանակ բախվել է սառցաբեկորի եւ խորտակվել բախումից 2 ժամ 40 րոպե անց: Նավում կար 2200 մարդ, տարբեր հաշվարկներով զոհվել է 1400-1517 մարդ: 2006 թվականին 99 տարեկան հասակում մահացել է «Տիտանիկի» կործանումը տեսած ականատեսը` ծագումով Շվեդիայից, տիկին Լիլիան Հերտրուդ Ասպլունդը: Աղետի պահին նա 5 տարեկան էր: Իսկ «Տիտանիկի» ուղեւոր, այն ժամանակ 2,5 ամսական Միլվինա Դին մահացել է 2009 թվականի մայիսի 31-ին: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել