Սոցցանցերում ու համացանցային տիրույթում է հայտնվել մի տեսագրություն, որտեղ երևում է, թե Ադրբեջանում խնջույքի ժամանակ ինչպես է թմբկահարը թմբկահարում նիկոլի պատկերով թմբուկը:

Սա ուղղակի խայտառակություն է ոչ միայն անձամբ Նիկոլի, որ վաղուց է կորցրել իր ամոթն ու աբուռը, այլև նախևառաջ ողջ հայ ժողովրդի համար: Անշուշտ, սա միակ դեպքը չէ, երբ հերոսացվում է Հայաստանի ղեկավարը թշնամական հասարակության կողմից. բազմաթիվ այլ դեպքեր էլ կարելի է մտաբերել, թե ինչպես են ադրբեջանցիները, հաճախ ծաղրելով հայերին, գովեստի խոսքեր շռայլում Նիկոլի հասցեին:

Փաստացի Նիկոլն այսօր ոչ միայն անձամբ Իլհամի «հերոսն է», այլև՝ Իլհամի ղեկավարած ժեխի: Նիկոլն Ադրբեջանի ժողովրդի ամենամեծ հերոսներից է. իրենց ազգային իղձերի կատարման համար այդ քոչվոր ցեղը հենց Նիկոլին է պարտական, և դրա մասին նրանք էլ շատ լավ գիտեն, գիտեն ու իրենց հարգանքի տուրքն են մատուցում ազգակործան պատուհասին:

Տեսնես լեզուները մի մետր դարձրած ՔՊ-ականները կամ «զոմբիլենդի» հավերժ բնակիչներն ինչպե՞ս կարձագանքեն այս տեսագրությանը: Հարցը թերևս հռետորական է, պատասխան չպարտադրող, բայց՝ խորքային հետևությունների տեղիք տվող…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել