Նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը, նշվում է որպես Գիտելիքի՝ գրի ու դպրության  օր:

Այն սահմանաված է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի մասին օրենքի  12-րդ հոդվածով՝ ըստ որի  սեպտեմբերի մեկը՝ գիտելիքի օրը, տոնական բնույթ է կրում:

Դպրոցներում հնչող առաջին  զանգը  բազմաթիվ փոքրիկների ուղեղում կդաջվի  որխես իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկը:

Առհասարակ կրթությունը և գիտելիքը որպես արժեք հնուց ի վեր  գրապաշտ մեր ազգի համար ունեցել են իրենց դերն ու նշանակությունը: 

Բարձր աղքատության ցուցանիշ ունեցող Հայաստանում, իր օրվա ապրուստը հազիվ հոգոցող հայ ծնողներն իրենց զավակի ուսումնական խնդիրը լուծելու միջոց այնդուհանդերձ  գտնում են:

Ինչը գալիս է փաստելու, որ Հայաստանի վաղվա օրը պետք է լինի հուսալի:

Շնորհավոր գիտելիքի օր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել