Պրահայում ևս մեկ անգամ վերահաստատեցի տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին մեր առաջարկը․ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը դարձյալ դրական չպատասխանեց։ Կրկնում եմ, Հայաստանը պատրաստ է  տարածքային կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությամբ նախատեսված կարգով»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը, ինչից հետո հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ճանաչել  երկու երկրների տարածքային ամբողջականությունը, իսկ սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելություն է տեղակայվելու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել