Մեկնաբանելով ՔՊ-ական Հովակիմյան Վահագին ԿԸՀ նախագահի պաշտոն վստահելու փաստը՝ Խաչատրյան Վիգենը, ոչ մի տարօրինակ բան չտեսնելով ԿԸՀ նախագահի պաշտոնում կուսակցական մեկի հայտնվելու փաստի մեջ, փորձել է հիմնավորել իր տեսակետը՝ պնդելով, որ Վահագը չի կարող անաչառ չլինել, քանի որ նա հենց ՔՊ-ի ներկայացուցիչն է՝ուժ, որը դեմոկրատիայի աղբյուր է: Ճիշտ է՝ Վիգենը ստիպված ինքն իրեն ուղղել է՝ ասելով, որ այդ դեմոկրատիան բացարձակ չէ, բայց միևնույն ժամանակ շտապել է արձանարել. «Ես խոսում եմ այն ժողովրդավարության մասին, որի պայմաններում բավական ազատություններ են արմատավորվում Հայաստանում»:

Մի շատ տարօիրնակ պրոցես է տեղի ունենում. Հայաստանի ոչնչացման սպառնալիքի աճին զուգահեռ ՔՊ-ն իր իշխանությունն է ամրապնդում: Այսինքն՝ փոխանակ կամաց-կամաց ճամպրուկները հավաքեն, մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսերն էլ գրպաններում պահեն, մարդիկ փորձում են մինչև վերջ իշխանություն պահել՝ երևի հույսով, որ Հայաստանից մի քանի հազար քառակուսի կիլոմետր թողնելուց հետո էլ շարունակելու են երկիր ներկայացնել:

Ճիշտ է՝ Մուկուչյանը մի բարի պտուղ չէր, բայց այն ինչին հիմա ենք ականատես դառնում, բացարձակ պոռնո է. չի եղել Հայաստանում երբևիցե այնպիսի բան, որ իշխանական կուսակցությունից մի ինչ-որ թերուս պատգամավորի ԿԸՀ նախագահ կարգեն: Իհարկե, նպատակը պարզ է. վիգենխաչատրյաններն այնքան խոցելի են դարձել, որ է՛լ հույս չունեն՝ արդար ճանապարհով վերարտադրվելու, ու երբ երկրի կեսը կտան թուրքերին, մի հատ էլ ընտրություն կանցկացնեն ու Վահագի ձեռամբ, ըստ իրենց պլանների, կվերարտադրվեն: Սա է, ըստ էության, պլանը՝ մի բան, որի կյանքի կոչման դեպքում հայ ժողովուրդն այս արևի տակ ապրելու իրավունք ուղղակի չի ունենալու:

Ինչ վերաբերում է Վիգենի անիմաստ լոլոներին՝ ազատությունների մասին, ապա դրանք իրականության հետ կապ ունեն այնքանով, որքանով Վիգենը՝ տիեզերագնացության. ՔՊ-ական Հայաստանում եթե կա էլ ինչ-որ տեսակի ազատութուն, ապա դա միայն վերաբերում է ասենք «ուռելուն» կամ «ծակվելուն»: Ա՛յ այստեղ իսկապես ՔՊ-ականները ռեկորդակիր են, «ժողովրդավարության փարոս»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել