Tert.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ ինքը «ջերմեռանդ սիոնիստ է» և լիովին աջակցում է Իսրայելին։ Այս մասին Թրասն ասել է Բիրմինգհեմում «Իսրայելի պահպանողական ընկերներ» խորհրդարանական խմբի կազմակերպած միջոցառմանը, գրում է jewishnews.co.uk-ը:
«Ես ջերմեռանդ սիոնիստ եմ, Իսրայելի մեծ աջակիցը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք ամրապնդել հարաբերությունները Իսրայելի և Մեծ Բրիտանիայի միջև: Հավատացեք ինձ, Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա: Այս աշխարհում, որտեղ մենք բախվում ենք ավտորիտար ռեժիմների սպառնալիքներին, որոնք չեն հավատում ազատությանը և ժողովրդավարությանը, երկու ազատ ժողովրդավարությունները՝ Մեծ Բրիտանիան և Իսրայելը, պետք է ուս ուսի կանգնեն, և մենք ավելի մոտ կլինենք ապագայում»,- ասել է նա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հայտարարել էր, որ բրիտանական կառավարության ղեկավարը դիտարկում է Իսրայելում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը։