Ըստ «Խոզեր առանց սահմանների» կազմակերպության տվյալների` ՀՀ բնակչության շրջանում խոզային պահվածքը ռեկորդային թվերի է հասնում: Ոչ մի այլ երկրում փնթիության մակարդակը նման սահմանների չի հասնում, լավագույն դեպքում Հայաստանը զիջում է Հնդկաստանին և Մոզամբիկին: Բազմաթիվ լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ հայկական մի շարք գյուղերում մարդկանց մեծ մասն ապրում են աղբակույտերի մեջ` չհրաժարվելով արդեն սովորական դարձած կենսակերպից, ալարելով անգամ հեռացնել աղբը սեփական դռների ու բակերի տարածքից: Ամենափնթի գյուղի կոչումը կիսում են Նոր Խնձորեսկն ու Արդվին, որտեղ երբ բնակիչներին հարցնում ես, թե ինչու է այդքան աղբ կուտակված, որոշները ճագարամկան խորաթափանց աչուկներով նայում են վրադ ու էնպիսի գվվոց արձակում, կարծես թե հարցը վերաբերում էր ջրածնի ատոմի վալենտականությանը: Փորձի արդյունքում պարզ դարձավ, որ վերոնշյալ գյուղերում չի իրականացվում աղբահանություն, սակայն մեր մասնագետները եղան նաև այլ համայնքներում և ճշտեցին, որ, օրինակ, Քարահունջ գյուղում արդեն երկար ժամանակ է, որ բարեգործական կազմակերպության կողմից իրականացվում է պարբերական աղբահանություն, սակայն միևնույնն է այդ գյուղում նույնպես աղբի պակաս չի զգացվում, մի տեսակ հին ու բարի «խասյաթի» է վերածվել:
Դե իսկ ամենագլամուր խոզերն, ըստ հետազոտությունների, բնակվում են մայրաքաղաքում, ովքեր ոչ միայն քաղաքն են աղտոտում իրենց տհաճ ներկայությամբ, այլև, երբ լքում են քաղաքի մատույցները` իրենց «զագոռոդնի» «փարթիների» ու «հոգեգխտանքների» որոնումներով, ապա վերադարձից հետո հանրապետության տեսարժան վայրերում են թողնում իրենց գլամուռ ներկայության քյաբաբա-արաղա-կոլայականության հավաստի հետքերը: Այդ տեսակի կաթնասուններն անգամ ունեն հստակ կարգախոս, այն է` «եկա, տեսա, պղծեցի»:
Մի խոսքով, «Խոզեր առանց սահմանների» կազմակերպությունը պատրաստվում է դիմել գինեսի ռեկորդների հանձնաժողով` հայկական խոզերին այդ գրքում գրանցելու խնդրանքով` որպես ակտիվ տարածվող ու բացառիկ «ժիվուչի» տեսակ, էնպես որ հայտերն ընդունվում են, շտապեք:
PS. Դու, հա, հենց դու, էն, որ հիմա կարդում ես ու խռխռացնում, տես հա, խոզությունդ քոմենթներում չթողնես: