Նիկոլի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Խաչատրյան Վիգենը որպես Հայաստանի՝ արտաքին աշխարհի կողմից ըմբռնում գտնելու ու, հետևապես, անվտանգության համար երաշխիքներ ձեռք բերելու փաստի ապացույց մատնանշել է Նիկոլի՝ ՄԱԿ-ում ունեցած խայտառակ ելույթը: «…Դուք երևի տեսաք, որ Միացյալ ազգերի ամբիոնից ինչ ասվեց: Կարմիր գիծ էիք բոլորդ ուզում՝ ասեք-ասեք, ասեց՝ կարմիր գիծը 28900 քկմ-ն է, կարմիր գիծն ամեն մի Հայաստանի քաղաքացին է…իշխանությունը դրանով է զբաղված՝ ապահովել անվտանգությունը, հասնել… »,-հայտարարել է Վիգենը՝ հընթացս, փաստորեն, բացահայտելով իր երազանքի Հայաստանի իրական մակերեսը՝ 29800-ի փոխարեն 28900 քկմ:

Եթե մի մարդ ՄԱԿ-ում ունեցած Նիկոլի այլանդակ ելույթը համարում է Հայաստանի կարմիր գծերի հռչակման ելույթ, ազգային շահերը սպասարկող խոսք, ի՞նչ կարելի է ասել այդ մարդուն: Փաստորեն՝ Վիգենի համար լրիվ նորմալ է այն տեսարանը, երբ Հայաստանի ոչ բարով ղեկավարն Ալիևից է ուզում Հայաստանի քատեզը՝ հասկանալու՝ է՛լ ինչ պետք է տալ թուրքին, որ թուրքը կանգ առնի: Իլհամն է ու Նիկոլին ցույց է տալիս 10-12 հազար քկմ-անոց Հայաստանի քարտեզը, Նիկոլը համաձայնելո՞ւ է: Վիգենի հարցում, անշուշտ, չենք կասկածում, որ պարելով կհամաձայնի, իսկ Նիկո՞լը: Նիկլոն էլ, եթե նրան տրվեն երաշխիքներ, որ դրանից հետո կդառնա այդ 10 հազար քկմ-ի սեփականատերը: Աշխարհում եղե՞լ է մի դեպք, երբ մի երկրի ղեկավար իր թշնամի երկրից ուզի սեփական երկրի քարտեզն ու դրանով պատկերացում կազմի իր սուվերենության սահմանների մասին: Չկա, ուղղակի չի եղել նման բան:

Փոխարենը կա Վիգենը՝ յուր 28900-անոց Հայաստանով: Բայց ցավն այն է, որ եթե սրանք շարունակեն մնալ երկրի ղեկին, նույնիսկ այդ 28900-անոց Հայաստանը բոլորիս համար քաղցր երազանք է դառնալու՝ իրականությունից միանգամայն կտրված:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել