Ո՞վ է հայ ժողովուրդը, ըստ Մակեդոնացու։
Մակեդոնացին զինվորներ ընտրելիս նրանց շարում էր և վախեցնում, սթրեսի ենթարկում:
Բոլոր այն զինվորներին, որոնք գունատվում էին, սպիտակում էին, չէին վերցնում զորախումբ, որովհետև այդ մարդիկ կռվի ժամանակ պիտանի չէին լինելու, նրանք կուչ էին գալու և չկարողանային պայքարել:
Վերցնում էին զինվորներին, որոք այդ վախի ժամանակ կարմրում ու քրտնում էին:
Այդ զինվորների մոտ վախն առաջացնում էր արյան մատակարարման ավելացում և այդ վտանգից դուրս գալու ուժ էր տալիս:
Ո՞ր տեսակին ենք պատկանում մենք, ո՞ր տեսակ ժողովուրդն ենք, այն, որ դալուկանում ենք, կարկամում ցավից ու պատրաստ չենք պաշտպանելու մեզ, թե՞ այն ժողովուրդն ենք, որի բիբերը լայնանում են և որը պատրաստ է նոր ուժով պայքարել և արհավիրքի դեմն առնել:
Ես հուսով եմ՝ մենք երկրորդ ժողովուրդն ենք, նոր արյունով լցվող և պայքարող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid02VL5txgtNgJJ6Cm5erP4bTDGnLsANgfQ5nxmrHvBLKpXrRJAgFwefhJ9R2uVA58qKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել