Հայ-ադրբեջանական մեկօրյա պատերազմի հետևանքով, ըստ Նիկոլի, հայկական կողմի կորուսները գերազանցել են 100-ը: Ընդ որում՝ Նիկոլը հնչեցնելով կոնկրետ թիվ, շեշտել է, որ այն վերջնական չէ, ինչը նշանակում է, որ զոհերի թիվը կարող է մի քանի անգամ մեծ լինել, իսկ վիրավորներինը՝ անպատկերացնելի:
Հիմա հարց՝ ինչո՞ւ հայկական կողմը, որն ագրեսիայի ենթարկված կողմ է, սգո օր չի հայտարարում երկրում՝ ընդգծելու առնվազը սեփական վերաբերմունքը՝ կատարվածին: Դա կարող էր օգնել նաև կատարվածի ուղղությամբ աշխարհի ուշադրության սևեռման հարցում. այդ քայլով գոնե ևս մեկ անգամ կընգծվեր կատարվածի մասշտաբայնությունն ու անթույլատրելիությունը:
Փոխարենը որոշ ՔՊ-ական նախկին լրագրողներ նույնիսկ մուննաթ են գալիս այն մարդկանց վրա, որոնք պահանջում են հրապարակել գոնե զոհերի անունները՝ «ձեր տանձին պե՞տք ա» ոճի մեջ: Սա մի կողմից՝ ճչացող անբարոյականություն է, մյուս կողմից՝ անկում ապրած պետականության յուրատեսակ դրսևորում:
Այն օրը, երբ հայ զինվորները իրենց կյանքն էին տալիս թուրքի հետ կռվում՝ փորձելով փոզմիշ անել Նիկոլի ծրագրերը, ինքը՝ Նիկոլը, ասում են, նույն պահին ռեստորանում թունդ քեֆ էր անում՝ թքած ունենալով՝ ինչ է կատավում սահմանին իրականում: Նիկոլի ձեռքը ճար լիներ, ոչ թե սգո, այլ համազգային տոնախմբության օր կհայտարարեր՝ թուրքերի՝ հայի արյուն հեղելու հիմքով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/753
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



