Նիկոլը նախապատրաստում է թուրքերի հաղթանակը
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի ելույթից պարզ դարձավ, որ ամենամոտ ապագայում Հայաստանը բախվելու է մի նոր ռազմական ագրեսիայի՝ շատ ավելի լայնածավալ, շատ ավելի վտանգավոր: Նախիջևանի ուղղությունն այն ուղղությունն է, որտեղից կազմակեպվելիք գրոհն առավելապես ձեռնարկելու է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ Թուքիան՝ նկատի ունենալով Թուրքիայի կողմից ներկայումս Նախիջևանի ռազմականացման մակարդակը. այնտեղ են հազարավոր էլիտար թուրքական զորախմբեր ու մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա՝ ռազմուժ, որը շուտով գործի է դրվելու Հայաստանի դեմ, ու վտանգի տակ են հայտնվելու ոչ միայն շրջանները, այլև մայրաքաղաք Երևանը, որը, ցանկության դեպքում, թուրքերը կարող են գրավել հաշված ժամերի, եթե ոչ րոպեների ընթացքում:
Նիկոլը Կառավարությունում հայտարարել է, թե մտադիր չեն ռազմական դրություն մտցնել՝ «լավության կարգով» միաժամանակ կամավորներին հայտնելով, որ ցանկության դեպքում կարող են դիմել զինկոմիսարիատներ:
Սա նորմա՞լ է: Եթե գիտես, որ օրեր հետո Հայաստանի դեմ լայնածավալ, արյունոտ ռազմական ագրեսիա է լինելու, պատերազմ է լինելու, ինչո՞ւ ռազմական դրություն, համընդհանուր մոբիլիզիացիա չես հայտարարում: Չի հայտարարվում, որ ՔՊ-ականների կայֆերը չհարամվե՞ն, թե՞ որ հնարավորինս անպատրաստ գտնվենք թուրքերի ներխուժմանը, որը հայտնի չէ, թե կոնկրետ որ կետում կարող է կանգ առնել կամ դրա արդյունքում ինչ կարող է լինել: Արդյոք կանգնած չե՞նք լրջագույն, խոշորագույն տարածաշրջանային պատերազմի եզրին՝ մի քանի երկրների ներգրավմամբ,որի համար Նիկոլը, ըստ էության, չի ցանկանում պատասխանատվություն կրել: Հայաստանը սիրիականացման ռեալ վտանգի առաջ է այսօր, իսկ մոբիլիզացիա տեղի չի ունենում: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ պատերազմից 4 օր հետո կանգնեցրեցին զորքերի համալրման պրոցեսը՝ նույն կամավորներին ուղարկելով մահվան ու գերության բերան: Հիմա նույն բանն է տեղի ունենում, ու ոչ ոք ոչինչ չի անում՝ արհավաիրքը պատրաստ դիմավորելու:
Ո՞վ է տալու սրա պատախսանն ու ե՞րբ…



