Armeniasputnik.am-ը գրում է․
Տեղ համայնքի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում` վիրահատությունից հետո տղամարդը գիտակցության է եկել։
Քաղաքացիական 4 վիրավորներից մեկը Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ է։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` համագյուղացին վիրավորում է ստացել ճակատի շրջանում։
«Վիրավորում ստացածը 30-35 տարեկան տղամարդ է` Արթուր Մարությանը։ Նա նախիրը Գորհայքի սարերից իջեցրել էր և հետ գնացել, որ մեքենան էլ իջեցնի, բայց ադրբեջանցիները կրակել են։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, հետո տեղափոխել Երևան։ Կյանքին վտանգ չի սպառնում` արդեն գիտակցության է եկել»,–ասաց Ղուլունցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20220914/gnacel-e-meqenan-beri-tshnamin-krakel-e-teghi-bnakichy-tshakati-shrjanum-e-vnasvatsq-stacel-48264792.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել