Համերաշխությունը «մեր սահմանային դիրքերից մինչև Երևանի կենտրոն» օգտագործելու կոչով հանդես գալուց բացի Քոչարյան Անդոնը ԱԺ ամբիոնից սպառնացել է Աղազարյան Հովիկին բրդողներին բանակ տանել: «Նրանք, ովքեր երեկ Հովիկ Աղազարյանին բրդում էին, թող պատրաստ լինեն, որ ես ամեն ինչ անելու եմ, որ գան ու աջակցեն մեր զինված ուժերին, չկասկածեք մեր հնարավորությունների վրա»,-ասել է թրքահպատակ Անդոնը:

Անդոնի խոսքերը երկու բանի մասին են վկայում՝ անսահման մորթապաշտության ու վախի. վախն է, որ ստիպել է Անդոնին սպառնալ կոլեգային բրդողներին, քանզի վախենում է, որ վաղն էլ կարող են իրեն բրդել ու բրդել այնպես, որ է՛լ չկարողանա ընկած տեղից շարժվել: Մյուս կողմից՝ բանակ տանելու սպառնալիքները վկայում են, որ Անդոնը բանակում ծառայելու, հայրենիքի առաջ պարտքը տալու ու թուրքի առաջն առնելու մասին իր արխայիկ պատկերացումները չի փոխել՝ նկատի ունենալով այն, որ առաջին անգամ չէ, որ Անդոնը նման սպառնալիքներ է հնչեցնում: «Բանակ» եզրը Անդոնի համար «մահ» բառի հոմանիշն է, որը նա պարբերաբար գործածում է՝ ընդդիմադիր կեցվածք ունեցողներին իբր վախեցնելու համար, իսկ այս անգամ՝ հայրենասերներին, որոնք, զգալով իրական վտանգի աղբյուրը, փորձում են ինչ-որ կերպ փրկել հայրենի պետականությունը՝ ազատվելով դրա գերեզմանափորերից:

Անդոնի կեցվածքը, իհարկե, բնական է, քանի որ խոշոր հաշվով թրքացած մեկի համար հայոց բանակը չի կարող վախի, սթրեսի աղբյուր չլինել, քանզի դրա բռունցքն ուղղված է առաջին հերթին թուրքերի դեմ, որն ամեն գնով փորձում են կոտրել անդոնները՝ թուրքական պլանը կատարելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել