Azatutyun.am-ը գրում է․

Իրավիճակը մարզում լարված է։ Սոթքի, Վերին Շորժայի ու Աղբրաձորի հատվածում ինտեսիվ մարտեր են։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ երբ առավոտյան հայտարարվել է հրադադար, գրեթե 40 րոպե մարզում կրակոցներ չեն հնչել, սակայն նորից սկսվել են և շարունակվում են մինչ այս պահը։

 
«Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին տեղեկություն չունենք։ Վիրավորներ ունենք մեր զորքերից։ Այս պահի դրությամբ Մարտունիում են գտնվում մեր վիրավորները, կան նաև, որ Մարտունուց Երևան են տեղափոխվել։ Ժամը 15։00-16։00-ն ունեցել ենք 43 հոգի վիրավոր»,- նշել է նա։

Սարգսյանի խոսքով՝ առավոտյան զոհերի թիվը եղել է 4-ը։ Մարզում բնակչության տարհանում չկա։  

«Տարհանում, որպես այդպիսին, չի կազմակերպվել, պարզապես օգնել ենք այն մադկանց դուրս գալ բնակավայրերից, ովքեր ցանկացել են տեղափոխվել։ Մարզպետարանը համայնքապետարանի հետ կազմակերպել է այդ գործընթացը»,- հավելել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել