Ձեռքիս տակ եղած հանրային կարծիքի թարմ հարցումները դարձյալ ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնչող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե-ֆակտո իշխանության վարած «խաղաղության օրակարգը» Թուրքիայի հետ։
«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին մեր երկրի բնակչության մեծամասնությունը՝ (շուրջ 60%-ը) պատասխանել է, որ ունի բացասական կարծիք, այսինքն՝ դեմ է այդ փաստացի կապիտուլիացիոն գործընթացին։ Միանշանակ դրական է տրամադրված ընդամենը 7%-ը, որն էլ իր հերթին հետևողական քարոզի արդյունք է, որ վարվում է օրնիբուն պետական և իշխանական ռեսուրսներով։
Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ դիմադրելու համար։ Իսկ ազգային ուժերը պետք է բավականաչափ խոհեմություն և ջանք գործադրեն առկա դիմադրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ազգային օրակարգ հաստատելու համար։ Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid0u6XdnzBAiXxjGq1eoqaFK588K7ep33AmpgS6cheJP81LmyHjUdfXrDwJPRCXSSKrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել