Խոսելով արցախյան հիմնախնդրի ապագայի, դրանում Հայաստանի դերի մասին՝ Մելքոնյան Գագոն նախ՝ փորձել է համոզել,որ Հայաստանն այնքան թույլ է, որ բացի ստորացուցիչ խաղաղությունից այլընտրանք ուղղակի չկա, մյուս կողմից՝ բացահայտել է, թե, ըստ իրեն, որը պետք է լինի հայկական կողմի անելիքը՝ ասելով. «Մենք պիտի ցույց տանք աշխարհին, որ Ադրբեջանի ենթակայության տակ անհնարին է, որ հայերն ապրեն, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որ բնաջնջեն հայերին ու Արցախը հայաթափեն: Ա՛յ մենք սրա մասին պետք է խոսանք անընդհատ: Էդ մեր լրատվամիջոցները էդ թեման պետք է շոշափեն, ասեն, օրինակներ բերեն, Ֆառուխը բերեն, Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, որ հայերին ինչ ձևի են ջնջել…15 թվին իրանց մեծ ախպերներն են մեզի կոտորել, հայ ազգին կոտորել, հիմի շարունակվում է էդ եղեռնը: Մենք աշխարհին էս պիտի մատուցենք, ոչ թե կանգնենք, ասենք՝ Արցախը պիտի լինի անկախ պետություն: Մենք պիտի դնենք աշխարհի առաջ՝ էս ժողովրդին ո՞նց եք պաշտպանելու»:

Ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչ է Գագոն ու ինչո՞ւ է իրեն թափ տալիս տեսախցիկների առաջ ու մուննաթ գալիս այն դեպքում, երբ ՔՊ ողջ թիմը, որի նիկոլապաշտ անդամներից մեկն էլ ինքն է, հենց հիմա անում է տրամագծորեն հակառակը. մի կողմից՝ նախապատրաստում են Արցախի համար Նախիջևանի ճակատագիրը՝ ոչ մի ծպտուն չհանելով Ադրբեջանի կազմում արցախահայության գոյության անհնարինության մասին, չցանկանալով հիշել Կիրովաբադը, Բաքուն ու Սումգայիթը, մյուս կողմից՝ նույն Ցեղասպանության հարցը ստորաբար ուրանում են՝ դուրս բերելով այն արտաքին քաղաքական օրակարգից, Հայաստանի առաջնահերթություններից: Մինչդեռ Մելքոնյան Գագոն իրենց արած-չարածի պատասխանատու է փորձել կարգել լրատվամիջոներին՝ մեղադրելով ԶԼՄ-ներին, ըստ էության, սխալ կոնտենտ հանրությանը մատուցելու կամ ոչ բավարար չափով հայրենասեր լինելու համար, ինչն ուղղակի նոնսեսնս է ճիշտ այնպես, ինչպես Մելքոնյան Գագոն՝ ինքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել