Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս անգամ վաճառել են: Ձեռքից ձեռք է անցել, ես տեղյակ չեմ, թե ով է այժմ սեփականատերը: Այնպես որ, թե՛ ես, թե՛ քաղաքապետարանը չունենք որեւէ լծակ՝ այս մասով քայլեր ձեռնարկելու համար»: Իսկ վանդալիզմի դեպքեր Ջերմուկում էլի՞ են եղել, գուցե այդ մասին չի՞ բարձրաձայնվել։ Ճարտարապետն ասաց, որ, հավանաբար, սա առաջին դեպքն է, եթե եղած լիներ, ինքն այդ մասին տեղյակ կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել