Armenpress.am-ը գրում է.

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 7 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 60 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի հունիսից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 153 միլիոն 853 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ սեպտեմբեր Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է բաց թողնվել 153 միլիոն 130 հազար խորանարդ մետր ջուր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել