Esyes.am-ը գրում է.

Երգչուհի Լանա Խաչատրյանի նշանադրության և սիրելիի հետ հարաբերությունների մասին esyes.am-ը պատմել է իր ընթերցողներին: Երգչուհին  արդեն պատրաստվում է իր հարսանիքին, որը  կկայանա աշնանը:)

Լանայի հետ զրուցեցինք հարսանիքի նախապատրաստական ընթացքի և ապրումների մասին :) «Ժամանակին, երբ հարսանեկան ամսագրում էի աշխատում և ամուսնացող զույգերին օգնում էի պատրաստության հարցերում, յուրաքանչյուրի հետ այնպես էի հուզվում, որ կարծում էի` իմ հարսանիքին կրկնակի կամ եռակի  եմ հուզվելու, սակայն այդպես չէ: Հիմա շատ հանգիստ եմ, քանի որ ինձ համար այլ արժեքներ են առավել կարևոր: Իհարկե, հաճելի հոգսերով եմ ծանրաբեռնված, սակայն ես միշտ երկրորդական եմ համարել դրանք: Այն կարևոր բանը, որը միշտ ցանկացել եմ, փառք Աստծո, ունեմ:»,- esyes.am-ին ասաց Լանան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել