Armsport.am-ը գրում է․

«Յուվենտուսը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի համար նախատեսված երրորդ մարզաշապիկը:

Այն վարդագույն-կապույտ գույնի է, որն, ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, պատմականորեն հանդիսանում է ակումբի մի մասը:

Մարզաշապիկի վրա պատկերված է նախշ, որը ստեղծում է գեղադիտակի էֆեկտ:

«Յուվեն» նոր մարզաշապիկով իր առաջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին «Սալերնիտանայի» դեմ՝ Ա Սերիայի 6-րդ տուրում:

Թուրինցիների տեխնիկական հովանավորը adidas ընկերությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել